Հուլիս 15, 2019 18:25 Asia/Tehran
  • Ֆինլանդիան աջակցում է INSTEX-ին

Ֆինլանդիան աջակցում է Իրանի հետ առեւտրի համար ստեղծված Եվրամիության ֆինանսական մեխանիզմին, որը կոչվում է INSTEX:

Պեկկա Հավիստոն երկուշաբթի օրը ողջունելով INSTEX-ի  գործարկումը, Իրանին կոչ է արել շարունակել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:

Չնայած Ֆինլանդիան չի մասնակցել INSTEX-ի ձևավորմանը, սակայն անցյալ շաբաթ հայտարարություն է տարածել, որում ասված է, որ կմիանա այս մեխանիզմին:

Ավելի քան մեկ տարի է, ինչ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից  և փորձել է կտրել Իրանի միջազգային առեւտրային հարաբերությունները, և այդ ընթացքում, Եվրամիությունը հայտարարել է INSTEX-ի ստեղծման մասին:

ԻԻՀ ԱԳ նախարարը  հայտարարել է, որ Եվրոպան պետք է լուրջ կամք դրսևորի ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Նա հավելել է. «Եվրոպացիները պետք է լուրջ ներդրում անեն համաձայնությունը պահպանելու համար»:

 

 

Պիտակ