Նիգերիայի բանակը հարձակվել է Զաքզաքիի աջակիցների վրա
(last modified Wed, 17 Jul 2019 14:25:09 GMT )
Հուլիս 17, 2019 18:55 Asia/Tehran
  • Նիգերիայի բանակը հարձակվել է Զաքզաքիի աջակիցների վրա

Նիգերիայի բանակը հարձակվել է այդ երկրի Իսլամական շարժման առաջնորդի հովանավորների վրա, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում: Հարձակման հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել մի քանի մարդ:

Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, Նիգերիայի Իսլամական շարժման  ղեկավար և այդ երկրի մուսուլմանների հոգևոր առաջնորդ  Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի կողմնակիցները, բողոքելով նրա ձերբակալության դեմ, երեքշաբթի օրը հերթական անգամ ցույցեր են անցկացրել:

Ըստ հաղորդման, Նիգերիայի բանակը, ճնշելով բողոքարարներին ու կրակելով նրանց ուղղությամբ, սպանել է նրանցից մեկին: Մի քանի հոգի վիրավորվել են:

Նիգերիայի բանակը 2015 թվականին հարձակվեց Զարիա քաղաքում գտնվող Շեյխ Զաքզաքիի հովանավորների վրա և սպանեց  հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ Շեյխ Զաքզաքիի որդուն:

Շեյխ Էբրահիմ Զաքզաքին այդ ժամանակվանից ի վեր գտնվում է Նիգերիայի բանտում և վերջին հաղորդումների համաձայն՝ նրա նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի և խոշտանգումների պատճառով նրա առողջական վիճակը շատ վատ է: