Ամերիկյան բանկը զգուշացրել է դոլարի համաշխարհային դիրքի թուլացման կապակցությամբ
Ամերիկյան JPMorgan Chase բանկը զգուշացրել է առաջիկա տարիներին դոլարի համաշխարհային դիրքի թուլացման կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը, բանկը կանխատեսել է, որ հաշվի առնելով ասիական տնտեսությունների ուժեղացումը, առաջիկա տասնամյակներում դոլարն իր գերիշխանությունը համաշխարհային շուկաներում պահպանելու հարցում կհայտնվի մարտահրավերների առջև:
JPMorgan Chase բանկի ստրատեգ Քրեյք Քոհենը գրել է.«Մոտ մեկ դար է, որ ամերիկյան դոլարն աշխարհի առաջատար պահուստային արժույթն է և մենք համոզված ենք, որ դոլարը կարող է կառուցվածքային պատճառների ու առկա խոչընդոտների հետևանքով զրկվելհամաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից»:
Քոհենը հավելել է.«Աշխարհի տնտեսության ոլորտում Չինաստանի՝ գերտերության վերածվելն այս փոփոխման պատճառներից մեկ է»:
Ամերիկյան JPMorgan Chase բանկը խորհուրդ է տալիս ,որ բոլորը ձերբազատվեն դոլարային ակտիվներից ու այդ արտարժույթով ներդրումներից: