Ամերիկյան առաջնորդների ռասիզմը, Ռոնալդից մինչև Դոնալդ և կապիկներ ու մկներ
Ամերիկյան տպագիր պարբերականը հրապարակել է նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ներկա նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական աուդիո ֆայլը:
Ատլանտիկ ամսաթերթն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ռասիստական հայտարարությունները կոնգրեսականների գունամորթ ներկայացուցիչների դեմ, հրապարակել է 48 տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից թողարկված աուդիո ֆայլը:
Այս աուդիո ֆայլում Ռեյգանը ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ հեռախոսազրույցում սևամորթների մասին ասում է, որ նայեք աֆրիկյան այս կապիկներին: Անիծիր նրանց: Նրանք նաև կոշիկներ չեն հագնում: Այս աուդիո ֆայլում Նիքսոնի ծիծաղը լսվում է հեռախոսի մյուս կողմից:
Իր վերջին ռասիստական հայտարարությնում Թրամփը կոնգրեսի աֆրոամերիկյան Ներկայացուցիչ Էլիջա Քամինգզի ընտրական տեղամաս Բալթիմոր քաղաքը անվանել է «խառնաշփոթ առնետների շուկա»: