Օգոստոս 16, 2019 13:19 Asia/Tehran
  • Փհենյանը երկու հրթիռ է փորձարկել

Հարավային Կորեան ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան փորձարկել է երկու նոր հրթիռ:

Սա վերջին երկու շաբաթների ընթացքում Հս.Կորեայի իրականացրած յոթերորդ հրթիռային փորձարկումն է:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանի իրականացրած հրթիռային փորձակումները զգուշացում են՝ ուղղված Հարավային Կորեային՝ ԱՄՆ-ից զենք գնելու և Վաշինգտոնի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու կապակցությամբ:

Չնայած Հս. Կորեայի նախազգուշացումներին, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունը մեկնարկել է անցած երկուշաբթի օրը և տևելու է 25 օր:

Հս. Կորեան ԱՄՆ-ի հետ միջուկային զինաթափման բանակցություններից ամիսներ առաջ դադարեցրել էր հրթիռային փորձարկումները, սակայն Վաշինգտոնի չափից դուրս մեծ պահանջների հետևանքով, բանակցությունների ձախողումից հետո, քայլեր է ձեռնարկում՝  իր միջուկային և հրթիռային գործունեության զարգացման ուղղությամբ:

 

Պիտակ