Օգոստոս 18, 2019 17:17 Asia/Tehran
  •  Մոսկվա. Եվրոպայում կամ Ասիայում ԱՄՆ-ի կողմից ՀՕՊ համակարգեր տեղակայվելու դեպքում, Ռուսաստանի պատասխանը չի ուշանա

ՌԴ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլի կդիմի՝ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում կամ Ասիայում ՀՕՊ համակարգեր տեղակայելու դեպքում:

«Russia 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Սերգեյ Շոյգուն ասել է. «Ռուսաստանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ և քանի դեռ ամերիկացիներն Ասիայում ու Եվրոպայում չեն տեղադրել Միջուկային հրթիռների մասին պայմանագրին հակասող ՀՕՊ համակարգեր, Մոսկվան որևէ քայլ չի ձեռնարկի»:

ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ Միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից դուրս գալուց մեկ տարի առաջ, ԱՄՆ-ն իր պաշտպանական բյուջեում գումար էր հատկացրել միջին հեռահարության հրթռիների արտադրության համար:

Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ՝ Միջին հեռահարության հրթիռների հարցով:

 

Պիտակ