Օգոստոս 21, 2019 19:03 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Հյուսիսային Կորեայի ատոմային գործունեության վերաբերյալ

Չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ն իր տարեկան զեկույցում նշել է, որ 2018-ի ընթացքում Հյուսիսային Կորեան շարունակել է իր միջուկային գործունեությունը:

Գործակալության զեկույցի համաձայն, Յուն Բիոն ատոմակայանի ռեակտորները գործում էին մինչև 2018 օգոստոսի կեսերը:

2018 թ.-ին, ըստ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած համաձայնության Հյուսիսային Կորեան դադարեցրել էր իր միջուկային գործունեույան մի հատվածը:

Լրագրողների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ Փխենյանը ոչնչացրեց իր միջուկային փորձարկման թունելները Փիյունգի Ռի կենտրոնում:

2006 թվականից Հյուսիսային Կորեան ջրածնի և պլուտոնիումի ռումբերի վեց փորձարկում է իրականացրել Փիյունգի Ռի կենտրոնում:

Չնայած ԱՄՆ-ի խոստումնադրժությանը վերացնել պատժամիջոցները և ԱՄՆ-ի այլ ռազմական գործողությունների դադարեցումը Կորեական թերակղզում, սակայն Հյուսիսային Կորեան զերծ է մնացել հետագա գործողություններից:

 

Պիտակ