Օգոստոս 31, 2019 12:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու ցանկության մասին խոսելուն զուգահեռ, նոր պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի դեմ:

Հյուսիսային Կորեայի հետ կապ պահպանելու պատճառով պատժամիջոցներ են սահմանվել Թայվանից երկու ֆիզիկական անձանց, երեք չինական ընկերությունների, ինչպես նաև պանամական դրոշի ներքո նավարկող Shang Yuan Bao նավի նկատմամբ: Այդ մասին նշված է  ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած հայտարարության մեջ:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև բեռնափոխադրման ցանցի դեմ, որը ներգրավված է եղել Հյուսիսային Կորեա բեռներ տեղափոխելու գործում: Այս մասին հայտարարել  է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս ընդգծել է Փխենյանի դեմ ճնշումներն ու պատժամիջոցները շարունակելու անհրաժեշտությունը:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յունգ Հուն Պոմպեոյին համարել է բանակցության ու դիվանագիտության սարսափելի թույն, ասելով. «Պոմպեոն մութ ստվեր է նետել Վաշինգտոն-Փխենյան բանակցության հեռանկարի վրա:   

 

Պիտակ