Սեպտեմբեր 17, 2019 09:24 Asia/Tehran
  •  600 հազար ռոհինգյա մուսուլմաններ կանգնած են Մյանմայի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև

ՄԱԿ-ի տեսուչները հայտարարել են, որ Մյանմայում գտնվող 600 հազար ռոհինգյա մուսուլմանները կանգնած են ցեղասպանության վտանգի առջև:

ՄԱԿ-ի տեսուչների հրապարակած զեկույցում նշվում է, որ Մյանմայի բանակը շարունակում է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը:

Զեկույցում ասված է. «Ներկա իրավիճակում անհնար է դարձել Մյանմայի բանակի կողմից ճնշումների ենթարկված ու վտարված մեկ միլիոն ռոհինգյա մուսուլմանների վերադարձն այդ երկիր»:

2017թ նույնպես ՄԱԿ-ի տեսուչները հայտարարել էին, որ ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ Մյանմայի բանակի իրականացրած գործողությունները ցեղասպանություն են և կոչ էին արել պատասխանատվության ենթարկել այդ երկրի բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին:

ՄԱԿ-ի տեսուչների զեկույցում ասվում է, որ Մյանմայի կառավարությունը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները և պահանջում վերջ դնել Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ հետաքննությանը:

Մյանմայի կառավարությունը ռոհինգյա մուսուլմաններին քաղաքացիություն չի տրամադրում:

 

 

Պիտակ