Նիգերիայի ոստիկանությունը 500 երեխաների փրկել է խոշտանգումներից
(last modified Sun, 29 Sep 2019 13:24:55 GMT )
Սեպտեմբեր 29, 2019 16:54 Asia/Tehran
  • Նիգերիայի ոստիկանությունը 500 երեխաների փրկել է խոշտանգումներից

Նիգերիայի ոստիկանությանը հաջողվել է փրկել մի թաքստոցում գտնվող 500 խոշտանգված երեխաների:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը,Նիգերիայի հյուսիսային  Կադոնա քաղաքի ոստիկանության պաշտոնյաները հայտարարել են,որ ոստիկանության ուժերն այդ քաղաքի դպրոցներից մեկում հայտնաբերել են թաքստարան,,որտեղ ավելի քան 500 երեխաներ ու պատանիներ խոշտանգման էին ենթարկվում հատուկ նպատակներով:

Ոստիկանությունը հստակեցրել է,որ զոհերից բոլորը նիգերիացիներ չէին, նրանցից ոմանք  հարևան երկրներ՝ Բուրկինաֆասոյից,  Մալիից ու Գանայից էին, որոնք անհայտ անձանց և նույնիսկ ծնողների կողմից բերվել էին այդ դպրոց կրոնական կրթություն ստանալու պատրվակով ,սակայն տարբեր եղանակներով բռնության են ենթարկվել:

Տեղեկացնելով   խոշտանգման մեղադրանքով 8 մարդու ձերբակալության մասին, ոստիկանությունը հայտարարել է.«Նույնիսկ այն մարդիկ ովքեր հանդես են եկել որպես այդ երեխաների ու պատանիների ուսուցիչներ նրանց խոշտանգողներն են համարվում, ուստի բոլորը ձերբակալվել են»: