Հոկտեմբեր 01, 2019 07:41 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. Միջուկային բանակցությունները դադարեցվում են ԱՄՆ-ի պատճառով

ՄԱԿ-ում Հս. Կորեայի ներկայացուցիչն ԱՄՆ-ին մեղադրել է երկու երկրների միջև միջուկային բանակցությունների դադարեցման մեջ:

Նա հավելել է. «Կորեական թերակղզին դեռևս դուրս չի եկել լարվածությունից և դա պայմանավորված է ԱՄՆ-ի ռազմական ու քաղաքական սադրիչ քայլերով»:

2018թ հունիսից սկսած, Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեք անգամ հանդիպել են Սինգապուրում, Վիետնամում և երկու Կորեաների միջև գտնվող չեզոք գոտում: Սակայն կողմերի միջև բանակցությունները չեն արդյունավորվել՝ ԱՄՆ-ի անհիմն պահանջների պատճառով:

 

 

 

Պիտակ