Հոկտեմբեր 03, 2019 11:49 Asia/Tehran
  •   Հս. Կորեան ու Վենեսուելլան համաձայնության են եկել ռազմական համագործակցության հարցում

Հս. Կորեն ու Վենեսուելլան համաձայնության են եկել ռազմական համագործակցության հարցում: Այս մասին տեղեկացրել է Վենեսուելլայի նախագահը:

«Բրեյթբարեթ» կայքի հաղորդմամբ, Վենեսուելլայից Փհենյան մեկնած պատվիրակությունը, ռազմական ու տեխնոլոգիական համագործակցությունների ոլորտում համաձայնության է եկել Հս. Կորեայի հետ:

Թուիթերով հեռարձակված ելույթում, Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է. «Համաձայնությունը կայացել է Փհենյան կատարած սոցիալիստական կուսակցության ավագ պաշտոնյա  Դիոսդադո Կաբելլոյի այցի ընթացքում: Կաբելլոն ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում»:

Մադուրոն հավելել է.«Կողմերը համագործակցում են սննդամթերքի ու գյուղատնտեսության արտադրանքների արտադրության ոլորտում»:

Կարակասն ու Փհենյանը կընդլայնեն համագործակցությունները տեխնոլոգիական, արդյունաբերական ու ռազմական ոլորտներում :

Որոշ ժամանակ առաջ, աջակցելով Մադուրոյի կառավարությանը, Հս. Կորեայի կառավարությունը քննադատել էր Վենեսուելլայի դեմ ԱՄՆ-ի քաղաքկանությունը և հայտարարել.«ԱՄՆ-ը, որ իրեն համարում է աշխարհի միակ գերտերությունն իր լկտի քայլերով ու հայտարարություններով, փորձում է միջամտել Վենեսուելլայի ներքին հարցերին: 

ԱՄՆ-ն ծանր պատժամիջոցներ է սահմանել Հս. Կորեայի ու Վենեսուելլայի դեմ: 

Պիտակ