Վլադիմիր Պուտինը դատապարտել է Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i112412-Վլադիմիր_Պուտինը_դատապարտել_է_Սիրիայի_դեմ_Թուրքիայի_ռազմական_հարձակումը
Ռուսաստանի նախագահը քննադատել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի զինուժի լայնածավալ գործողությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 07:21 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը դատապարտել է Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումը

Ռուսաստանի նախագահը քննադատել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի զինուժի լայնածավալ գործողությունը:

Ռոյտերսի հաղորդման համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական լայնածավալ գործողությունն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ստիպում է լքել այդ տարածքները:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ վստահ չէ, թե թուրքական զորուժին կհաջողվի արագ իր վերահսկողության տակ առնել Սիրիայի արևելքը:

Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում ՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ: