Հոկտեմբեր 16, 2019 10:49 Asia/Tehran
  • Փհենյան. Հյուսիսային կորեան չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խստորեն դատապարտել է այդ երկրի նկատմամբ ԱՄՆ սահմանված պատժամիջոցներն ու գործադրված ճնշումն, ասելով, որ Փհենյանը չի հանձնվի Վաշինգտոնին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթը և իր հանգուցյալ հոր ծննդավայրը համարվող Պիկդո լեռան ճանապարհին, Կիմ Չեն Ընը ԱՄՆ պաշտոնյաներին նախազգուշացրել է իր երկրի դեմ ցանկացած թշնամական գործողությունների կապակցությամբ:

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Ռի Յոնգ Հոն, հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը չչեղարկի Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցները, Հյուսիսային Կորեան ամենայն հավանականությամբ կվերսկսի միջուկային ու հրթիռիային փորձարկումներտը: Վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները երկու հանդիպում են անցկացրել ՝ նախ Սինգապուրում, ապա Վիետնամի Հանոյում, երկուսն էլ անարդյունք:

Պիտակ