Բողոքի ցույց ԱՄՆ-ում՝ Թրամփի ներգաղթի քաղաքականության դեմ
(last modified Sun, 20 Oct 2019 12:20:46 GMT )
Հոկտեմբեր 20, 2019 15:50 Asia/Tehran
  • Բողոքի ցույց ԱՄՆ-ում՝  Թրամփի ներգաղթի քաղաքականության դեմ

Մի խումբ ամերիկացի բժիշկներ, մտահոգություն հայտնելով երկրի սահմանային ճամբարներում ներգաղթյալների առողջության կապակցությամբ, բողոքել են Թրամփի հակամիգրացիոն ապօրինի քաղաքականության դեմ:

Շաբաթ օրը, հավաքվելով Սպիտակ Տան և Դոնալդ Թրամփին պատկանող հյուրանոցի դիմաց, ցուցարարներն իրենց վդրովմունքն են հայտնել նախագահի հակամարդկային քաղաքականության ու գործողությունների նկատմամբ, մեկ րոպե լռությամբ հարգելով ներգաղթյալների ճամբարներում, առողջապահական պայմանների բացակայության պատճառով, զոհվածների հիշատակը:

Ցուցարարներից մի քանիսը, խորհրդանշական կերպով պառկել են ասֆալտին, ձևացնելով, թե մահացել են:

Դոնալդ Թրամփը, 2016թ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ներգաղթի դեմ պայքարի քաղաքականության շրջանակներում, բազմաթիվ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը և զորայինների տեղակայումը: