Հոկտեմբեր 22, 2019 11:19 Asia/Tehran
  • Իրաք են մուտք գործել ամերիկյան հարյուր զրահամեքենաներ

Լրատվական աղբյուրները հայտարարել են, որ ավելի քան հարյուր ամերիկյան զրահամեքենաներ, Սիրիայից մուտք են գործել Իրաք:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ամերիկյան զրահամեքենաները Դեհուք նահանգում գտնվող «Սոհայլե» սահմանային անցուղուց մուտք են գործել Իրաքի Քուրդստանի տարածք:

Այս բոլորն այն դեպքում, երբշաբաթ օրը, լրատվական աղբյուրները հաղորդել էին, որ ամերիկացի բանակայինները դուրս են եկել Սիրիայի հյուսիսում գտնվող «Սարին» ռազմաբազայից: Անցած երկու շաբաթների ընթացքում, ամերիկացի զորայինները դուրս են եկել Սիրիայի հյուսիսում գտնվող չորս ռազմաբազաներից:

Ի դեպ, Իրաքի խորհրդարանում Ալ-Ֆաթհ կոալիցիայի անդամ Մոխթար Ալ-Մուսավին, ամերիկյան ուժերի մուտքը խնդրահարույց է համարել Իրաքի համար: Նա նշել է, որ ամերիկացի բանակայիններն առանց Իրաքի կառավարությանը տեղյակ պահելու են Իրաք մուտք գործել:

Անցած շաբաթ օրը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսպերն ասել էր, որ ԱՄՆ-ը Իրաք է փոխադրելու Սիրիայում տեղակայված իր բոլոր 1000 զորայիններին:

Պիտակ