Հոկտեմբեր 28, 2019 13:01 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամ.«Իրանի տնտեսությունն այլևս նավթային չէ»

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, չնայած ԱՄՆ-ի շրջափակումներին, 2020թ. դադարելու է Իրանի տնտեսական բացասական աճը և Իրանի տնտեսությունը վերաճ է ունենալու:

Վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամին, Բլումբերգը հաղորդել է, որ ներկայիս նավթարդյունաբերությունը Իրանի ՀՆԱ-ի ավելի քան 20 տոկոսն է կազմում և կարելի է ասել, որ Իրանի տնտեսությունն այլևս նավթային չէ:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն, Իրանի ոչ-նավթային արտահանումները ընթացիկ տարում կազմել են ավելի քան 40 մլդ դոլար, որն աննախադեպ է:

Տնտեսական կայունության առավել ակնհայտ նշանը Ռիալի ամրապնդումն է: Մայիսից Իրանում ռիալի արժեքը 40 տոկոսով ամրապնդվել է դոլարի համեմատությամբ:

Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը հրապարակվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կառավարությունը հոկտեմբերի  26-ին, հայտարարել է, որ ավելի է խստացնում Իրանի նավթային շրջափակումը:

Պիտակ