Իսլամական համագործակցության կազմակերպությունը Մյանմային մեղադրել է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության մեջ
(last modified Tue, 12 Nov 2019 04:30:29 GMT )
Նոյեմբեր 12, 2019 08:00 Asia/Tehran
  • Իսլամական համագործակցության կազմակերպությունը Մյանմային մեղադրել է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության մեջ

Գամբիայի կառավարությունը, բողոք ներկայացնելով ՄԱԿ-ի Գերագույն դատարան, Մյանմարին մեղադրել է ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Գամբիայի փաստաբանները երկուշաբթի օրը դատական ​​հայց են ներկայացրել ՄԱԿ-ի Գերագույն դատարան, կոչ անելով դադարեցնել Մյանմարում ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանությունը:

2017թ օգոտսոսի 25-ից սկսած, Մյանմայի արևմուտքում գտնվող Ռախին նահանգում բանակի հարձակումների հետևանքով, զոհվել է ավելի քան 6 հազար և վիրավորվել 8 հազար մարդ: Ավելի քան մեկ միլիոն մարդ փախել է Բանգլադեշ:

2012 թվականից Մյանմայի բանակն ու ծայրահեղ բուդդիստները, Ռախին նահանգում հարձակումներ են իրականացնում  ռոհինգյա մուսուլմանների դեմ:

Մի շարք միջազգային կազմակերպություններ և երկրներ, այդ թվում՝ Իրանը, Մյանմայի կառավարության արգելքի պատճառով, կարողացել են մարդասիրական օգնություն հասցնել միայն Բանգլադեշում ապաստան գտած ռոհինգյա մուսուլմաններին: