Էրդողանը մեկնել է ԱՄՆ՝ Թրամփին հանդիպելու նպատակով
Թուրքիայի նախագահը մեկննել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թրամփի հրավերով ԱՄՆ ժամանած Էրդողանը, ժամանումից անմիջապս հետո հանդիպել է մի խումբ պաշտոնյաների հետ:
Ամերիկացի առևտրականների հետ Էրդողանի հանդիպման ժամանակ, քննարկվել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների զարացումը և առևտրային հարաբերությունը զարգացնելու նպատակով մաքսային սակագների քաղաքականությունը:
Էրդողանի հակառակորդները, այդ թվում ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, նշելով, որ այցն անարդյունք է լինելու, հայտարարել են, որ ներկա իրավիճակում, Էրդողանը չպետք է մեկներ Միացյալ Նահանգներ:
Այսօր կայանալու է Էրդողանի և Թրամփի հանդիպումը՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունների կարգավորման և առևտրային պատերազմի ու Սիրիայի հարցի քննարկման նպատակով: