Դեկտեմբեր 02, 2019 11:00 Asia/Tehran
  • Աֆրիկյան երկրները փորձում են ՕՊԵԿ-ում  փոխարինող գտնել Սաուդյան Արաբիայի համար

Հաշվի առնելով նավթի արդյունահանման ոլորտում Սաուդյան Արաբիայի խնդիրները, ՕՊԵԿ-ի անդամ աֆրիկյան երկրները փորձում են ավելի մեծ ներկայություն ունենալ էներգիայի միջազգային շուկաներում:

Վերջին ամիսների ընթացքում, Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ Արամքո նավթային օբյեկտի դեմ հարձակման պատճառով Ռիադի համար առաջացած խնդիրների պատճառով, աֆրիկյան երկրների նավթի արդյունահանման մասնաբաժինը ՕՊԵԿ-ի կարևոր հարցերից է դարձել:

Արամքո ընկերության օբյեկտների դեմ հարձակումից հետո, Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նվազել է, հասնելով  օրական շուրջ 5.7 միլիոն բարելի, որը կազմում է միջազգային շուկաներին առաջարկված ընդհանուր նավթի հինգ տոկոսը:

ՕՊԵԿ-ին անդամակցող աֆրիկյան երկրների մեջ, Նիգերիան օրական մեկ միլիոն 999 հազար 885 բարելով, և Գաբոնը 210 հազար 820 բարելով, համապատասխանաբար ամենաշատ և ամենաքիչ նավթի արդյունահանումն են ունեցել:

 

Պիտակ