ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը
ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեքշաբթի` ապրիլի 12-ին, Բեռլինում կընդունի ԵԱՀԿ իր գործընկերներին` Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին և Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով նախարարության մամլո հաղորդագրությունը, «եռյակում» ներառված են ԵԱՀԿ նախագահող երկիրը և նախկին ու հաջորդ նախագահողները: 2015-ին նախագահել է Սերբիան, այժմ նախագահում Գերմանին, իսկ 2017-ի կնախագահի Ավստրիան:
Բեռլինում հանդիպմանը ներկա կգտնվի նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Բանակցությունների կենտրոնական թեման կլինեն ԵԱՀԿ նախագահողի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև Ուկրաինան», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: