Դեկտեմբեր 05, 2019 09:35 Asia/Tehran
  • Պենտագոնի անորոշ պատասխանը Արևմտյան Ասիայում ԱՄՆ 14 հազար զորայինների տեղակայաման վերաբերյալ հայտարարությանը

Պենտագոնի խոսնակը հերքել է 14 հազար ամերիկյան զորայիններին Միջին Արևելք գործուղելու վերաբերյալ հայտարարությունը:

Ալիսա Ֆարահը հինգշաբթի առավոտյան Թուիթերում արած գրառման մեջ նշել է. «The Wall Street Journal-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Միացյալ Նահանգները չի դիտարկում Միջին  Արևելքում Իրանին դիմակայելու համար 14 հազար ամերիկյան զորայիններ տեղակայելու հարցը»:

Պենտագոնի խոսնակը սակայն չի նշել, արդյոք զորայինների նշված թիվը կամ նրանց տեղակայելու վերաբերյալ լուրը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ:

Wall Street Journal օրևաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ը, «Իրանին զսպելու» նպատակով, նախատեսում է զգալիորեն ավելացնել Միջին Արևելքում իր զորայինների թիվը:

Թերթը գրևել էր, որ հավանական է, որ առաջիկայում ԱՄՆ-ը 14 հազար զորային, մեծ թվով ռազմական տեխնիկա և նավեր տեղակայի Միջին Արևելքում:

Թերթը հավելել է, որև նախագահ Թրամփը բազմիցս իր դժգոհությունն է  հայտնել այլ երկրներում ԱՄՆ-ի ռազմական ներկայության բարձր ծախսերի կապակցությամբ, նշելով, որ դրանք անօգուտ են:

Պիտակ