Դեկտեմբեր 12, 2019 08:27 Asia/Tehran
  • Ռուսաստան. Պատժամիջոցները չեն կարող փոխարինել դիվանագիտությանը

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը հնարավոր չէ լուծել պատժամիջոցներով և ճնշումներով:

Նրա խոսքերով. «Պատժամիջոցները չեն կարող փոխարինել դիվանագիտությանը»:

Չորեքշաբթի օրը, Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում ունեցած ելույթում, Վասիլի Նեբենզիան ասել է. «Բանակցությունների գործընթացը երկկողմանի գործընթաց է: Եվ հնարավոր չէ հասնել համաձայնության, քանի դեռ պատժամիջոցները չեն չեղարկվել»:

Նա հավելել է. «Կորեական թերակղզու միջուկային զինաթափումն անհնար է պատժամիջոցների պայմաններում և առանց խաղաղության գործընթացների»:

Նեբենզիան Նահանգներին ու մի շարք այլ երկրների կոչ է արել զերծ մնալ միակողմանի սահմանափակումներից ու պատժամիջոցներից, հավելելով. «Նման սահմանափակումների օրինականացումն առանց ԱԽ և պատժամիջոցների հանձնաժողովի հաստատման, անընդունելի է»:

 

Պիտակ