Դեկտեմբեր 14, 2019 08:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոստովանել է, որ թիրախավորել է Իրանի սննդի ու դեղորայքի առևտրի ոլորտները

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների նպատակն այդ երկրի հետ հումանիտար ապրանքների ոլորտում առևտրի համար սահմանափակումներ առաջացնելն է:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտն ուրբաթ օրը հրապարակած զեկույցում նշել է, որ Իրանի  ծովային տրանսպորտի արդյունաբերության նկատմամբ սհմանված նոր պատժամիջոցները սահմանափակումներ են ստեղծելու հումանիտար ապրանքների առևտրի իրականացման համար:

Զեկույցում ասվում է. «ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարքներ իրականացնել Իրանի նավագնացության ընկերության հետ, կամ այդ երկրին վաճառել գյուղատնտեսական արտադրանք, սնունդ, դեղորայք ու բժշկական սարքավորումներ»:

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հայտարարեց Իրանի դեմ ծովային բեռնափոխադրումների ոլորտի և Mahan Airlines- ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Հերքելով իր նախկին հայտարարությունները, թե պատժամիջոցները չեն ներառում սննդի ու դեղորայքի ոլորտները, դեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում ներառված որևէ ոլորտի հետ համագործակցությունն արգելվում է:

Պիտակ