Էրդողան.«Արաբիան ճնշում է գործադրել Պակիստանի նկատմամբ»
(last modified Sat, 21 Dec 2019 07:23:13 GMT )
Դեկտեմբեր 21, 2019 10:53 Asia/Tehran
  • Էրդողան.«Արաբիան ճնշում է գործադրել Պակիստանի նկատմամբ»

Թուրքիայի նախագահն ասել է.«Սաուդյան իշխանավորների կողմից Իսլամաբադի նկատմամբ գործադրվող ճնշման պատճառով, Պակիստանի վարչապետը չի մասնակցել «Կուալա Լումպուր-2019» գագաթաժողովին»:

Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայացած իսլամական  երկրների գագաթաժողովի ավարտին ասել է.«Սաուդյան իշխանավորները Պակիստանի նկատմամբ ճնշում գործադրեցին, որպեսզի կանխեն Իմրան Խանի մասնակցությունը «Կուալա Լումպուր-2019» գագաթաժողովին»: 

Թուրքիայի նախագահն ընդգծել է.«Ռիադը սպառնացել էր, որ եթե Իմրան Խանը մասնակցի այս նիստին, իր ավանդները կհանի Պակիստանի Կենտրոնական բանկից և կվտարի Արաբիայում աշխատող չորս միլիոն պակիստանցիների»:

Քաղաքական հարցերի փորձագետները կարծում են, որ  սաուդյան ռեժիմի իշխանավորների դժգոհության բուն պատճառը Մալայիզիայի վարչապետ Մահաթիր Մոհամմադի  կողմից Արաբիայի ու Էմիրությունների չհրավիրվելն է  Կուալա Լումպուր: