Թուրքիան զորուժ կտեղակայի Լիբիայում
Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Լիբիայի ազգային կառավարության խնդրանքով, զորուժ տեղակայել այդ երկրում:
Շաբթ օրը, Ֆուաթ Օկտայը հայտարարել է, որ Լիբիայում օրինական կառավարության դեմ ուղղված հարձակումների դեմ պայքարելու նպատակով, Թուրքիան զորուժ է ուղարկում այդ երկիր:
Նա հավելել է. «Ծովային սահմանի պահպանման համաձայնագրի և թուրք-լիբիական անվտանգության ու ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը ռազմավարական նշանակություն ունի: Այս համաձայնագիրը պատմական փաստաթուղթ է»:
Հատկանշական է, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Անկարայի ու Լիբիայի ազգային միասնության կառավարության միջև կնքված անվտանգության և ծովային սահմանների պաշտպանության մասին համաձայնագրին: