Հունվար 05, 2020 17:49 Asia/Tehran
  • Բրիտանացի քաղաքական գործիչները քննադատել են Ջոնսոնին՝ ԱՄՆ-ի պետական ահաբեկչության նկատմամբ լռություն  պահպանելու համար

Բրիտանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, քննադատել են վարչապետին՝ ԱՄՆ-ի կառավարության ահաբեկչական քայլի նկատմամբ լռություն պահպանելու համար:

Ինչպես հաղորդում է Գարդիան թերթի կայքը, Թուիթերում տարածվել է «Որտե՞ղ է Բորիսը հեշթեգը»: Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատել են Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ասելով, որ նա չափազանց վախենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհանգստացնելուց, ում հրամանով է տեղի ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման  հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը: 

Բրիտանիայի ստվերային ԱԳ նախարար Էմիլի Տորնբերին ասել է.«Զարմացած եմ, որ Ջոնսոնը մինչ այժմ ոչ մի հաղորդագրություն չի հրապարակել Թրամփի այդ քայլի վերաբերյալ»:

Բրիտանիայի Լիբերալ  դեմոկրատական կուսակցության  առաջնորդի տեղակալ Էդ Դեյվին ևս ասել է.«Ջոնսոնը պետք է այժմ խոսի և պարզապես հայտարարի, որ Բրիտանիան  չի պատրաստվում աջակցել ԱՄՆ-ին՝  Իրաքյան պատերազմի սխալները կրկնելու հարցում»:

 

 

 

Պիտակ