Հունվար 07, 2020 08:31 Asia/Tehran
  • ՅՈՒՆՍԵԿՕ-ն արձագանքել է Իրանի մշակութային վայրերի դեմ ուղղված Թրամփի սպառնալիքին

Արձագանքելով Իրանի պատմամշակութային վայրերի դեմ հարձակում իրականացնելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքներին, ՅՈՒՍՆԵԿՕ-ն հայտարարել է. «Այդ երկիրը հանձն է առել մարդկության մշակութային ժառանգությունը պահպանելու պարտավորությունը»:

ՅՈՒՆՍԵԿՕ-ն  հայտարարել է, որ Վաշինգտոնը, որպես մարդկության մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային կոնվենցիայի անդամ, պետք է խուսափի մշակութային ու պատմական կոթողներին վնաս հասցնելուց:

ՅՈՒՆՍԵԿՕ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «1954 և 1972 թթ կոնվենցիաների հիման վրա, որոնք վավերացրել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսը, անդամ երկրները չպետք է դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարեն, որոնց արդյունքում կվնասվի անդամ այլ երկրների մշակութային ու բնական ժառանգությանը»:

Պիտակ