Հունվար 07, 2020 09:06 Asia/Tehran
  • Գեներալ Սուլեյմանիի սպանությունը պլանավորել է Պոմպեոն

Ամերիկյան The Washington Post օրաթերթը գրել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունը պլանավորել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:

Երկուշաբթի օրը լույս տեսած համարում, թերթը գրել է որ, գեներալ Սուելյմանիի սպանությունն Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված՝ Մայք Պոմպեոյի երկարատև ջանքերի արդյունքն էր: 

Թերթը գրել է. «Նախորդ շաբաթ Պոմպեոն բանակցություններ է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որից հետո վերջինս արձակել է գեներալ Սուլեյմանիին սպանելու հրամանը»:

Պիտակ