Ապրիլ 10, 2016 15:44 Asia/Tehran
  • Շվեդիայում մահմեդականների դպրոց են հրդեհել

Շվեդական Մալմյո քաղաքում անհայտ անձինք մասնավոր մահմեդական դպրոց են այրել:

Հրդեհը բռնկվել է ապրիլի 9-ին, կեսգիշերին մոտ: Դպրոցի մոտակայքում պարեկություն իրականացնող ոստիկաններն անսպասելիորեն «հարվածի կամ պայթյունի բարձր ձայն» են լսել: Svt.se-ի հաղորդմամբ, ոստիկանները նկատել են, թե ինչպես են կասկածյալներն ավտոմեքենայով հեռանում դեպքի վայրից: Նրանց հետապնդել են, բայց ոչ ոքի ձերբակալել չի հաջողվել:

Մալմյոյի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով, հրդեհը խոշոր է եղել. առավոտյան 8-ին այն դեռեւս ամբողջությամբ չի մարվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, առայժմ հայտնի չէ, արդյո՞ք հրդեհի պահին դպրոցի շենքում մարդիկ եղել են կամ տուժածներ կան:

Պիտակ