G7-ը կարող է մեկ տարուց քննարկել Ռուսաստանի վերադարձի հարցը
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ հավանական է, որ արդեն մեկ տարուց կքննարկվի Ռուսաստանի վերադարձի հարցը, ինչից հետո G7-ը կրկին կվերադառնա G8 ձևաչափին:
Ինչպես նշում է ria.ru-ն, գերմանացի դիվանագետը իր խոսքում ընդգծել է, որ ոչ մի լուրջ հակամարտություն հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության: Նա նաև խոսել է Սիրիայում ընթացող պատերազմի կարգավորման հարցում Մոսկվայի ունեցած ակտիվ մասնակցության մասին:
«Ես չէի ցանկանա, որպեսզի մենք երկար մնայինք որպես G7: Փոխարենը կուզենայի՝ հնարավորինս շուտ վերականգնվեր G8 ձևաչափը, սակայն այս տարի դրա հնարավորությունը դեռևս չկա»,-ասել է Շտայնմայերը:
Աղբյուրը մանրամասնում է որ Ռուսաստանը հանվել է G8-ից, երբ 2014թ. Ղրիմը ներառվեց ՌԴ-ի կազմում: Այժմ G7-ին անդամակցում են ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան: