Փետրվար 05, 2020 18:12 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները միլիոնավոր դոլարներ է վճարել Ղրղզստանն ապակայունացնելու համար

Ռուսական մի շաբաթաթերթ գրել է.«Բիշքեկում ԱՄՆ դեսպանությունը Ղրղզստանի խորհրդարանական ընտրությունների շեմին կառավարության ընդդիմությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ այդ երկրի ներքին իրավիճակն ապակայունացնելու համար»:

Բիշքեկում լույս տեսնող «Դիլա» ռուսատառ շաբաթաթերթը գրել է.«Ղրղզստանում ԱՄՆ դեսպանությունն այդ երկրի խորհրդարանական ընտրությունների շեմին  60 միլիոն դոլար վճարել է երկրի կառավարության ընդդիմադիր խմբերին ֆինանսավորելու համար»:

Ըստ հաղորդման՝ 2019 թվականի նոյեմբերին ևս 26 արկղ պարունակող մի բեռնվածք ներկրվեց «Մանաս» միջազգային օրանավակայան, որն ուղղված էր Կենտրոնական Ասիայի, ներառյալ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի ապակայունացմանը:

Ղրղզստանում այդ բեռնվածքն ստանալուց հետո, կառավարության ու ընդդիմության միջև սրվեց տեղեկատվական պատերազմը և լրատվամիջոցներն սկսեցին  ամերիկյան կապիտալներով տարաձայնություն հարուցող տեղեկություններ տարածել: 

Պիտակ