Փետրվար 16, 2020 18:15 Asia/Tehran
  • Ռուսաստանի քաղաքացիները բողոքում են սահմանադրական բարեփոխումների դեմ

Ռուսաստանի կառավարության ընդդիմադիրները, բողոքի ցույցի ժամանակ կոչ են արել հանրաքվե անցկացնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցույցը տեղի է ունեցել Մոսկվայի հրապարակներցի մեկում ընդդիմության  հարյուրավոր կողմնակիցների մասնակցությամբ:

Ընդդիմությունը պահանջում է սահմանադրական բարեփոխումներն իրականացնել հանրաքվեի միջոցով, հավաքելով ձայների առնվազն 50 տոկոսը և դրանից հետո հաստատվելով Պետդումայում:

Հունվարի 15-ին, ՌԴ-ի  Նախագահ Վլադիմիր Պուտինը, Դաշնային խորհրդի և Պետական  Դումայի ղեկավարներին, ինչպես նաև քաղաքական գործիչներին, կրոնական առաջնորդներին ու քաղաքացիներին ուղղված ուղերձում, հայտարարեց Սահմանադրության բարեփոխումների մասին:

Պիտակ