Փետրվար 24, 2020 17:25 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն զգուշացրել է համաշխարհային տնտեսության վրա  կորոնավիրուսի բացասական ազդեցության կապացկությամբ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ կորոնավիրուսի տարածումը վնասել է Չինաստանի տնտեսությունը և կարող է սարսափելի հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար:

Ինչպես հաղորդում է «Ֆրան-24»-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը կիրակի օրը հրապարակած հաղորդագրության մեջ զգուշացրել է աշխարհի տնտեսական աճի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության կապակցությամբ:

Մեծ Քսանյակի խմբի անդամ երկրների ֆինանսների նախարարները հանդիպում են կազմակերպել Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, որպեսզի քննարկեն համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի  հետևանքները կանխելու ուղիները:

Մեծ Քսանյակի երկօրյա նիստից հետո, անդրադառնալով տնտեսական աճի  դանդաղ տեմպերով վերականգնմանը, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան ասել է. «Վերականգման գործընթացը շատ փխրուն է»:

 

 

 

Պիտակ