Մարտ 05, 2020 09:59 Asia/Tehran
  • ԱՄՀ․«Այս տարի կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են»

Արժույթի միջազգային հիմնադրամը տեղեկացրել է, որ 2019 թվականի համեմատությամբ, 2020 թվականին, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը դանդաղել են։

Արժույթի միջազգային հիմնադրամը չորեքշաբթի օրը հայտարարել է․ «Կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով,  2020 թվականին համաշխարհային տնտեսության աճը կզիջի 2019 թվականի ցուցանիշին, սակայն անկման իրական ծավալը դժվար է կանխատեսել»։

ԱՀՄ-ն հավելել է․ «Նավթ արտահանող ընկերությունները գտնվում են ճգնաժամի ազդեցության տակ, և նավթի գնի անկկման պատճառով, նրանց եկամուտներւը նվազել են 10 միլիարդ դոլարով»։

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերն արձանագրվեցին 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝  Չինաստանի Վուհան քաղաքում։

Ներկայումս կորոնավիրուսը տարածվել է  ողջ աշխարհում։

 

 

Պիտակ