Ռուս դիվանագետ. «ՆԱՏՕ-ն NPT-ին չանդամակցող ատոմային կոալիցիա է»
https://parstoday.ir/hy/news/world-i117900-Ռուս_դիվանագետ._ՆԱՏՕ_ն_npt_ին_չանդամակցող_ատոմային_կոալիցիա_է
Քննադատելով ՆԱՏՕ-ի միջուկային սպառազինությունը, ռուս ավագ պաշտնոյան քննադատել է NPT պայմանագրի նկատմամբ այս կազմակերպության պարտավորությունների բացակայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 07, 2020 08:30 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետ. «ՆԱՏՕ-ն NPT-ին չանդամակցող ատոմային կոալիցիա է»

Քննադատելով ՆԱՏՕ-ի միջուկային սպառազինությունը, ռուս ավագ պաշտնոյան քննադատել է NPT պայմանագրի նկատմամբ այս կազմակերպության պարտավորությունների բացակայությունը:

Ուրբաթ օրը, Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը թվիթերի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ քննադատել է ՆԱՏՕ-ի միջուկային գործունեությունը: Նա գրել է.«Այս կոալիցիան նույիսկ ընդգրկված չէ միջուկային զենքի չտարածման պայմանագրում»:

Նշելով, որ ՆԱՏՕ-ի միջուկային գործունեությունը չի ներառվում NPT պայմանագրի շրջանակներում, նա ասել է.«ՆԱՏՕ-ն նույնիսկ հայտարարել է, որ քանի դեռ միջուկային սպառազինությունը գոյություն ունենա, կմնա որպես միջուկային կոալիցիա»:

Ռուս դիվանագետը հավելել է.«Կոալիցիայի մասին այս անորոշ բացատրությունը ամոթալի է: Հուսով ենք դա չի նշանակում, որ նոր միջուկային կոալիցիաներ են ձևավորվում»:

2009 թվականի դրությամբ, ԱՄՆ-ն 190 միջուկային մարտագլխիկ է տեղակայել Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի ՆԱՏՕ-ի վեց բազաներում: