Մոսկվան նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում զորավարժությունների հետևանքների կապակցությամբ:
https://parstoday.ir/hy/news/world-i117942-Մոսկվան_նախազգուշացրել_է_ՆԱՏՕ_ին_Ռուսաստանի_սահմանների_մերձակայքում_զորավարժությունների_հետևանքների_կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը Հյուսիսատլանտյան դաշինքին զգուշացրել է այդ երկրի սահմանների մոտ զորավարժությունների հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2020 05:26 Asia/Tehran
  • Մոսկվան նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում զորավարժությունների հետևանքների կապակցությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը Հյուսիսատլանտյան դաշինքին զգուշացրել է այդ երկրի սահմանների մոտ զորավարժությունների հետևանքների կապակցությամբ:

Մարիա Զախարովան շաբաթ օրը քննադատել է Մոսկվայի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի թշնամական քաղաքականությունը, նշելով, որ դաշինքը պետք  է հաշվի առնի Ռուսատսանի հետ սահմանակից մի շարք երկրներում ապրիլ և մայիս ամիսներին անցկացվելիք «Եվրոպայի պաշտպան -2020» զորավարժությունների հետևանքները:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատրվակով, մշտապես ընդլայնում է իր զորուժն Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի սահմանների մերձակայքում, ավելացնելով նաև  ռազմական ծրագրերի ֆինանսավորումը»:

Զախարովայի խոսքերով. «ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների պաշտոնյաները չեն կարող ճնշում գործադրելով, Ռուսաստանին ստիպել փոխել իր քաղաքականությունը»: