Մայիս 03, 2020 09:36 Asia/Tehran
  • Բրիտանացիները  բողոքում են կարանտինի ռեժիմի դեմ

Լոնդոնի ոստիկանության շենքի առջև հավաքված տասնյակ ցուցարարներ բողոքել են կարանտինի ռեժիմի դեմ:

Որպես բողոք կիրառված սահմանափակումների դեմ, ոստիկանության շենքի դիմաց հավաքված ցուցարարները գրկախառնվել են:

Ցույցի  մասնակցները վանկարկել են. «Դադարեցրեք կարանտինը»:

Սակայն հակառակ այս խմբի, հարցումները վկայում են, որ բրիտանացիների մեծ մասը դեմ է  սահմանափակումների վերացմանը, մինչև պատվաստանյութի ստեղծումը:

Վերջին վեց շաբաթների ընթացքում Բրիտանիայում սահմանված է կարանտինային ռեժիմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով:

Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ օրս այդ երկրում կորոնավիրուսով վարակվել է 177 հազար 454 մարդ, որոնցից 27 հազար 510-ը մահացել է:

 

 

Պիտակ