Մայիս 05, 2020 13:03 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքին խոչընդոտելու համար

ՌԴ փոխարտգործնախարարը քննադատել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին ու Սիրիային վարկի տրամադրմանը խոչընդոտելուն ուղղված ԱՄՆ-ի քայլերը:

Russia Today օրաթերթին տված հարցազրույցում, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է. «Քաղաքական շարժառիթներով ճգնաժամային պայմաններում գտնվող Իրանի ու Սիրիայի նման երկրներին վարկի տրամադրման կանխումն անընդունելի է»:

Նշելով, որ Ռուսաստանը ողջունում է ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կողմից երկրներին ֆինանսական աջակցության տրամադրումը, Պանկինն ասել է, որ այդ օգնությունները պետք է թափանցիկ կերպով և առանց որևէ խտրականության տրամադրվեն կարիքավոր ու խոցելի երկրներին:

ՌԴ փոխարտգործնախարարը քննադատել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին ու Սիրիային վարկի տրամադրմանը խոչընդոտելուն ուղղված  ԱՄՆ-ի քայլերը:

ԱՄՀ-ին անդամակցող շուրջ 80 երկրներ, այդ թվում Իրանը, վարկ ստանալու դիմում են ներկայացրել:

 

Պիտակ