Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հատուկ մեդալ է շնորհել
https://parstoday.ir/hy/news/world-i120195-Վլադիմիր_Պուտինը_Հյուսիսային_Կորեայի_առաջնորդին_հատուկ_մեդալ_է_շնորհել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ հոբելյանական մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին: Այս մասին հայտնում են Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանությունից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2020 10:08 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հատուկ մեդալ է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ հոբելյանական մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին: Այս մասին հայտնում են Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանությունից:

Նշվում է, որ Կիմ Չեն Ընը պարգևատրվել է իր երկրի տարածքում ընկած ու հանգչող խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև հուշակոթողները պահպանելու և դրանց նկատմամբ հոգատարության համար:

1945թ. նախկին ԽՍՀՄ բանակը Կորեական թերակղզին ազատագրեց Ճապոնիայի օկուպացիայից: Մարտերի ընթացքում զոհվեց 4700 ռուս զինծառայող, որոնցից 1375-ի աճյունները հողին հանձվեցին հյուսիսային Կորեայում:

Մեդալը Կիմ Չեն Ընին փոխանցել է Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մաստասգուրան:

Հատկանշական է որ վերջին օրերին, արևմտյան մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում էին Կիմ Չեն Ընի  մահվան վերաբերյալ լուրեր: Սական այս շաբաթ, մի քանի օր բացակայությունից հետո, Ընը հայտնվեց հանրության մեջ: