Մայիս 11, 2020 19:18 Asia/Tehran
  • ԵՄ-ն նախազգուշացրել է Իսրայելին՝ Հորդանան գետի արևմտյան ափի վերաբերյալ

Եվրամիությունը նախազգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու հետևանքների մասին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն խորհրդի խոսնակ Պիտեր Ստանոն այսօր Բրյուսելում ասել է, որ Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու դեպքում այս քայլն անպատասխան չի մնա: 

Պիտեր Ստանոն ասել է,  որ  Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու  գործողությունը հակասում է միջազգային օրենքներին: Նա հավելել է.«Եվրամիությունը աջակցում է միջազգային իրավունքին»:

Եվրամիությունը  բազմիցս հայտարարել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափը բռնակցելու վերաբերյալ Իսրայելի որոշումը, սպառնում է երկու պետության ստեղծման խաղաղության գործընթացին:

Պիտակ