Տեսանյութ. Թրամփը սուր բանավեճի մեջ է մտել չինացի լրագրողի հետ
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Դոնալդ Թրամփի բանավեճ է ունեցել չինացի լրագրողի հետ, որից հետո զայրացած հեռացել է սրահից:
Չինացի լրագրող Վիժայ Ժիանգը Թրամփից հարցրել է. «Ինչո՞ւ է նախագահը շարունակում պնդել, որ ԱՄՆ-ն ավելի լավ է թեստավորում անցկացնում, քան մնացած աշխարհը: Մի՞թե դա կարևոր է: Ինչու՞ է սա ձեզ համար դարձել համաշխարհային մրցակցություն, երբ ամերիկացիներն ամեն օր կորցնում են իրենց կյանքը և Եվ ավելանում է հիվանդների թիվը»:
Թրամփը զայրացած պատասխանել է. «Մարդիկ ամբնողջ աշխարհում են կորցնում իրենց կյանքը ամբողջ աշխարհում: Միգուցե դուք պետք է այս հարցն ուղղեք Չինաստանի՞ն: Երբ Չինաստանն այդ հարցը տաք, հավանաբար կստանաք շատ անսովոր պատասխան»:
ԱՄՆ նախագահն այնուհետև դիմել է CNN-ի լրագրող Քիտլեն Քոլինսին և խնդրել, որ հնչեցնի իր հարցը: Սակայն Ժիանգը շարունակել է. «Ինչո՞ւ էք ինձ ասում այդ մասին»:
Թրամփը պատասխանել է. «Ես դա կոնկրետ որևէ մեկին չեմ ասում, այլ բոլոր նրանց որ նման վիրավորական հարցեր են ուղղում»:
Չինացի լրագրողն ասել է. «Սա վիրավորական հարց չէ», ինչից հետո ԱՄՆ նախագահը լքել է սրահը: