Մայիս 24, 2020 12:43 Asia/Tehran
  •  Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան երկու միլիոնի

Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է ավելի քան երկու միլիոնի:

Եվրոպայում կորոնավիրուսից մահացել է 173 հազար 133 մարդ, իսկ ողջ աշխարհում այդ թիվը կազմում է ավելի քան 342 հազար: 

Ռուսաստանն ավելի քան 335 հազար վարակվածներով, Եվրոպան գլխավորում է կորոնավիրուսով վարակված հիվանդների աղյուսակը: Ռուսաստանում այդ վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան երեք հազար 380 մարդ:

Իսպանիան ավելի քան 280 հազար վարակված ունենալով, երկրորդ տեղում է կանգնած: Իսպանիայում զոհերի թիվը 26 հազար 678 է:

Բրիտանիայում կա կորոնավիրուսով ավելի քան 257 հազար հիվանդ և այդ երկիրը կանգնած է երրորդ տեղում: Կորոնավիրուսի հետևանքով, Բրիտանիայում մահացել է 36 հազար 675 մարդ:

Պիտակ