Կանադայի ոստիկանությունն արցունքաբեր գազով է պատասխանել հակառասիստական ​​ցույցերին
(last modified Mon, 08 Jun 2020 14:40:52 GMT )
Հունիս 08, 2020 19:10 Asia/Tehran

Կանադայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել այն անձանց ցրելու համար, որոնք հավաքվել էին բողոքելու ռասիզմի ու ոստիկանության բռնությունների դեմ և համերաշխություն հայտնելու ԱՄՆ-ի ժողովրդին:

Երեկ, Կանադայի հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել Քվեբեկի փողոցներ՝ բողոքելու ոստիկանության բռնությունների ու ռասիզմի և ԱՄՆ-ի ոստիկանի կողմից աֆրոամերիկացի անպաշտպան Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:

Արևմուտքի ռասայական համակարգի դեմ բողոքի ակցիաները սկսվեցին մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, և այնուհետև տարածվեցին  այդ երկրի մեծ թվով նահանգներում: