Հունիս 10, 2020 09:10 Asia/Tehran
  • Բորել. Չինաստանը չի սպառնում համաշխարհային խաղաղությանը

Ըստ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարի, Չինաստանը չի սպառնում համաշխարհային խաղաղությանը և այդ երկրի նկատմամբ պետք է իրատեսական մոտեցում ցուցաբերվի:

 ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը նման հայտարարություն է արել երեքշաբթի օրը, Չինաստանի արտգործնախարար Ուանգ Յիի հետ տեսակապի միջոցով երեք ժամ տևած հանդիպումից հետո:

Բորելը հավելել է. «Չիանստանը ցանկանւոմ է համաշխարհային դերակատարություն  ունենալ, սակայն չունի ռազմական ամբիցիաներ և հակամարտություններում չի ցանկանում կիրառել ռազմական ուժ»:

Նա հավելել է, որ Եվրամիությունը շատ ընդհանրություններ ունի Չինաստանի հետ, այդ թվում ՝ երկու կողմերի աջակցությունը Իրանի հետ միջուկային գործարքին:

Պիտակ