Հունիս 10, 2020 13:52 Asia/Tehran
  • Հակառասիստական ցույցեր ԱՄՆ-ում. պաշտպանության նախարարը պաշտոնանկության եզրին է

Չորեքշաբթի օրը Wall Street Journal-ը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի մի խումբ խորհրդականներ, որոնք տարաձայնություններ ունեն պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, նախագահին համոզել են վերջինիս հեռացնել պաշտոնից:

Թերթը գրել է, որ Էսպերն իրեն նախապատրաստել էր այդ որոշման համար և անգամ պատրաստել դիմումի տեքստը, սակայն խորհրդականները նրան համոզել են չդիմել նման քայլի:

Վերջերս, ԱՄՆ-ում ծայր առած հակառասիստական բողոքի ցույցերի վերաբերյալ իր ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե կարիք լինի, բանակը դուրս կբեցրի ցուցարարների դեմ:

Սակայն Մարկ Էսպերը և բանակի միավորված շտաբի պետ Մարկ Միլլին դեմ են տարբեր քաղաքներում ցուցարրներին ճնշելու նպատակով 10 հազար զինծառայողներ տեղակայելու Թրամփի որոշմանը:

 

Պիտակ