Հունիս 10, 2020 17:43 Asia/Tehran
  • Բրիտանիայի կառավարությունը տեղի տվեց ցուցարարների պահանջին

Աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ՝ Բրիտանիայում հակառասիստական ​​բողոքների տարածումից հետո, Լոնդոնի կառավարությունը սկսել է հեռացնել գաղութատիրության ու ստրկատիրության ժամանակաշրջանին խորհրդանիշերը:

Երեքշաբթի օրը Լոնդոնում ապամոնտաժվել է  18-րդ դարի ստրկավաճառ Ռոբերտ Միլիգանի արձանը:

Ռասայական խտրականության դեմ բողոքի ակցիաների տարածումից հետո, Լոնդոնի քաղաքապետ Սադեղ Խանը կարգադրել է վերանայել Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող բոլոր արձանները և փողոցների անունները:

Նա հայտարարել է, որ Լոնդոնը պետք է առերեսվի իր ստրկատիրական պատմության դառը իրականության հետ:

Երեքշաբթի օրը Բրիտանիայում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները կոչ են արել ապամոնտաժել Օքսֆորդի համալսարանի մուտքի մոտ տեղադրված  19-րդ դարի բրիտանացի գործարար և քաղաքական գործիչ Սեսիլ Ռոդեսի արձանը:

 

 

Պիտակ