Հունիս 10, 2020 18:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսը կսահմանափակի ցուցարարներին ճնշելու նպատակով ռազմական  ուժ կիրառելու Թրամփի լիազորությունները

Արձագանքելով բողոքարարներին ճնշելու համար ռազմական ուժ կիրառելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության քայլերին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագիծ են ներկայացրել այդ ոլորտում նախագահի լիազորությունները սահմանափակելու համար:

National Interest կայքի փոխանցմամբ, ցուցարարների դեմ բանակը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո, դեմոկրատական սենատոր  Ռիչարդ Բլումենտալը և Ներկայացուցիչների պալատի մի քանի այլ դեմոկրատական անդամներ խոստացել են, որ կսահմանափակեն նախագահի լիազորությունները:

ԱՄՆ գործող Սահմանադրությունը արգելում է զինված ուժերից օգտվել ներքին անվտանգության հաստատման համար, եթե նախագահը չակտիվացնի ապստամբության մասին օրենքը:

Ըստ դեմոկրատների ներկայացրած նախագծի՝ ԱՄՆ նախագահը ապստամբության մասին օրենքն ակտիվացնելու համար պարտավոր է  թույլտվություն ստանալ Կոնգրեսից:

Վերջերս, ԱՄՆ-ում ծայր առած հակառասիստական բողոքի ցույցերի վերաբերյալ իր ելույթում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե կարիք լինի, բանակը դուրս կբերի ցուցարարների դեմ:

Սակայն Մարկ Էսպերը և բանակի միավորված շտաբի պետ Մարկ Միլլին դեմ են տարբեր քաղաքներում ցուցարարներին ճնշելու նպատակով 10 հազար զինծառայողներ տեղակայելու Թրամփի որոշմանը:

Պիտակ