Հունիս 13, 2020 13:01 Asia/Tehran

«Նախագահը չի կարողանում հասկանալ ԱՄՆ-ում ծայր առած հակառասիստական բողոքի շարժման մասնակիցների պահանջները, և այդ պատճառով դեմ է արտահայտվում ցույցերին», - հաղորդել է CNN- ը:

Գործակալությունը հավելել է. «Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Սիեթլում տիրող իրավիճակըորպես զենք կիրառել իր քաղաքական հակառակորդների վրա հարձակվելու և իր ծայրահեղականության կողմնակիցների ուշադրությունը գրավելու համար»:

Ուրբաթ օրը, Թվիթերում արած գրառման մեջ, ԱՄՆ նախագահը Սիեթլի ցուցարարներին ևս մեկ անգամ ահաբեկիչներ անվանելով, պահանջել է դադարեցնել բողոքի ցույցերը: 

Նշելով, որ Սիեթլի քաղաքապետի և Վաշինգտոնի նահանգապետի գործողությունները թույլ են եղել, Թրամփը, դիմելով նրանց, ասել է. «Եթե չեք կարողանում կառավարել իրավիճակը, ես անցնեմ գործի»:

Սիեթլի քաղաքապետ Ջեննի Դունքանը, մերժելով քաղաքում բանակի ուժեր տեղակայելու մասին Թրամփի հայտարարությունը, նշել է. «Ինչպես ասել եմ նախկինում, Սիեթլում բանակի ուժեր տեղակայելու որոշումն անօրինական է և հակասահմանադրական և մենք թույլ չենք տա, որպեսզի նման բան տեղի ունենա»:

Պիտակ