Հունիս 14, 2020 11:55 Asia/Tehran

Վերմոնթ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը Թվիթերում խոսքն ուղղելով Դոնալդ Թրամփին գրել է.«Ոչ պարոն նախագահ. կոկորդը սեղմելն այնքան էլ լավ միտք չէ ու այնքան էլ անվնաս չէ»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սանդերսը Թրամփին ամբոխավար ռասիստ է անվանել, ով բռնություն է տարածում և չպետք է հաջողության ահսնի:

Առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի դեմոկրատական մրցակից Ջո Բայդենը ևս Թվիթերում ոստիկանությունից պահանջել է  արգելել քաղաքացիներին ձերբակալելու ժամանակ նրանց նկատմամբ  բռնության գործադրումը և կոկորդը սեղմելը:

Foxnews գործակալությանը տված հարցազրույցում, ԱՄՆ-ի նախագահն ասել էր.«Կոկորդը սեղմելու քայլը  կախված է իրավիճակից և երբեմն անհրաժեշտություն է»:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը տարածվելունզ ուգահեռ, նախագահ Թրամփը բողոքարարներին բռնության ու անարխիայի կողմնակիցներ և  ներքին ահաբեկիչներ է անվանել:

Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, ներկա դրությամբ բողոքի ցույցեր են տեղի ունենում գրեթե բոլոր 50 նահանգներում:

 

 

Պիտակ